24 09 2020

Տիկին Արսինե, կրկին խառը ժամանակներ են, ինչո՞ւ չկաս. Միհրան Հակոբյան

Տիկին Արսինե, կրկին խառը ժամանակներ են, ինչո՞ւ չկաս. Միհրան Հակոբյան

 

Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Տիկին Arsinée Khanjian,

Շուտվանից չես երևացել Հայաստանում: Կրկին խառը ժամանակներ են, ինչո՞ւ չկաս: Եվ սա այն դեպքում, երբ սրտիդ ընտանիքապետությունը կինո նկարելու հիանալի հնարավորություն է տվել քեզ: Այն էլ ինչ կինո` ընտանեկան դրամա: Լարիր երևակայությունդ ու փորձիր պատկերացնել իրավիճակը: Ուրեմն այսպես. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բժիշկներն աշխատանքից ազատվելու դիմում են գրում, որովհետև սրտիդ ռեժիմի «դոկտոր Մենգելեն», նույն ինքը` կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած ու 1200-ից ավել մարդու գլուխ կերած Թորոսյան Արսենն անարդար է վարվում կենտրոնի տնօրենի հետ` չերկարաձգելով նրա պայմանագիրը: Պատճառը գիտեն բոլորը. սրտիդ վարչապետի տիկինն այդ պաշտոնի համար այլ թեկնածու ուներ: Երբ աղմուկ է բարձրանում, սրտիդ վարչապետը ստիպված հրահանգում է երկարացնել կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Միևնույն ժամանակ, Արյունաբանական կենտրոնի աշխատակիցներին վարչապետդ մեղադրում է նրանում, որ «որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի»:

 Մինչդեռ, բոլորին է հայտնի, թե այդ բժիշկներն ինչպիսի խնամատար վերաբերմունք ունեն հիվանդ երեխաների հանդեպ, ինչպես են իրենց կյանքը նվիրել գռոշների դիմաց երեխաների կյանքեր փրկելու առաքելությանը: Ինչևէ, այս պահից սկսվում է «ընտանեկան դրաման»: Ըստ օդում կախված լուրերի` իր նպատակին չհասած վարչապետիդ տիկինը դեմարշ է անում` հրապարակավ հայտարարելով «City of smile» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու մասին: Պիտի որ լսած լինես` սրտիդ ընտանիքապետությունը մի բոլ հիմնադրամներ ունի, որոնց միջոցով ընտանիքապետությունն ինդուլգենիցաների դիմաց կթում է Հայաստանում քիչ թե շատ փող ունեցող շատ շատերին: Իսկ «City of smile» հիմնադրամի հիմնական շահառուները հենց առողջական խնդիրներ ունեցող երեխաներն են, այդ թվում նաև Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաները: Այսինքն` վարչապետիդ տիկինը փաստացի ասում է` իմ ուզածը չարեցի՞ք, իմ ուզած մարդուն այդ կենտրոնի տնօրեն չնշանակեցի՞ք, դե ուրեմն քարը ձեր գլուխ, ես հրաժարվում եմ հիվանդ երեխաներով զբաղվել: Տիկին Արսինե, գիտե՞ս, թե այս պատմության մեջ որտեղ է վարչապետիդ հերթականան երեսպաշտությունը: Ուրեմն սրտիդ վարչապետը հրապարակավ կշտամբում է բժիշկներին` թե բա «մտածելու բան ունենք… սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի…» Իսկ վարչապետիդ տիկինը առանց սպառնալիքի, շատ ուղիղ և հրապարակավ հրաժարվում է զբաղվել հիվանդ երեխաների խմանքով: Եվ սա այն դեպքում, երբ կամավոր էր ստանձնել այդ բարեգործական պարտավորությունը: Վարչապետիդ կողմից ոչ մի խոսք, ոչ մի ձեն-ծպտուն:

 Ինչևէ, հասանք ֆիլմիդ ֆաբուլայի վերջին մասին: Որպեսզի իրավիճակն ինչ-որ կերպ շտկվի և հանրությունը հանգիստ լինի, որ ընտանիքապետությունում խնդիր չկա, վարչապետդ տիկնոջ հետ միասին մի ողջ օր առավոտից երեկո անցկացրեց Երևանի տարբեր սրճարաններում և ռեստորաններում` «ցուցադրելով», որ ընտանիքապետության երեկոները խաղաղ են: Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն օրը մինչև ատամները զինված ագրեսոր Ադրբեջանը համաշխարհային տեղեկատվաhttps://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10158715695298197կան դաշտում ողջ օրը պատերազմ նախապատրաստելու հակահայկական քարոզարշավ էր իրականացնում: Ճիշտ է, քո կյանքում ոչինչ չի փոխվելու այս իրավիճակից, որովհետ վարչապետիդ «կառավարման» արդյունքները երբեք չես զգալու մաշկիդ վրա, քանզի Հայաստանում չես ապրել, չես էլ ապրելու, բայց հավատա` համաշխարհային մշակույթի համար մի լավ բան արած կլինես, եթե այս ընտանեկան դրաման մեծ էկրաններ բարձրացնես: Ֆիլմն էլ կարող ես վերնագրել «Ընտանիքապետության հակառակ կողմը»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ