ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հմմմ...
Իսկ թուրքերը և ադրբեջանցիները ամենամեծ մակարդակով շարունակում են միջազգային տեղեկատվական դաշտը ողողել հակահայկական ապատեղեկատվությամբ։
Միայն այսօրվա միջազգային լրահոսից երկու օրինակ ։
1.Թուրքերի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը իր տեսաելույթի ժամանակ ՄԱԿ ի 75 նստաշրջանի շրջանակներում բառացի հայտարարել է ,որ հենց Հասյաստանն է հանդիսանում գլխավոր խոչնդոտ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ճանապարհին։
Օրինակ երկրորդ։
Մոսկվայում պաշտոնական այցով գտվում է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, որը հանդիպում ունեցավ ՌԴ
Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, որտեղ Գաֆարովան կրկին երկար բարակ պատմեց ,թե ինչ վատն են հայերը և թե բա հայերն են հրահրում ռազմական լարվածություն տարածաշրջանում։
Այս երկու օրինակները մեկ օրվա ընթացքում շատ ուղղակի ցույց են տալիս ,թե ինչպես է ամենօրյա ռեժիմով թուրք֊ադրբեջանական տանդեմը պատրաստավում դիվանագիտական և տեղեկատվական դաշտում մեր դեմ պատերազմելու։
Ախր մենք պետք է շատ հստակ հասկանանաք մի պարզ իրողություն, Ադրբեջանը և Թուրքիան շատ ակտիվ նախապատրաստվում են ռազմական գործողությունների մեր դեմ, ախր ո՞նց չենք ուզում սա հասկանանք և իրենց այսպիսի հայտարարությունները պետք է միանշանակ շատ արագ և կոշտ արձագանք ստանան Երևանից։
Իմիջայլոց միայն ԱԳՆ արձագանքները արդեն բավարար չեն։
Ժողովուրդ , նեոթուրքական վայրենիները շատ լուրջ նախապատրաստվում են լայնածավալ պատերազմի ։
Միթե՞ մենք դա չենք հասկանում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը