Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։
Որ ավելի վատ է՝ Թուրքիան է ուզում իր պատառը փախցնել այս պատերազմում։
Միջազգային հանրությունն էլ (ԵԱՀԿ ՄԽ) կարծես առանձնապես դեմ չէ պատերազմին։
Ուզում եմ հուսալ, որ մեր բանակը նույնպես պատրաստ է։ Բայց պատերազմի արդյունքները արձանագրվում են կարգավորման փաստաթղթերում, իսկ դրա համար միայն ռազմական բաղադրիչը բավարար չէ, կարեւորագույն նշանակություն ունեն դիվանագիտական եւ քարոզչական ուղղությունները։
Դիվանագիտությունում ակնհայտորեն թույլ ենք, իսկ քարոզչությունն ամբողջապես ուղղված է «սեւերին» սատկացնելուն եւ պողոսներին դուխ տալուն։
Ադեքվատ չեք, սթափվեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը