«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«29 տարի առաջ Հայ ժողովուրդը որոշեց որոշեց ապրել անկախ և ազատ Հայաստանում և մեծ երազանքով դրեց ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության հիմքերը:
Մեզ սպասում էին ծանր փորձություններ, զրկանքներ, վերելքներ և անկումներ, հաղթանակներ ու պարտություններ, ոգևորություն ու հուսահատություն:
Արցախյան հաղթական հերոսամարտը, երկրաշարժի ծանր հետևանքները, ազգային և պետական ինտիտուտների աստիճանական զարգացումն ու կայացումը կոփեցին Հայկական երիտասարդ պետականությունը, ձևավորեցին ազգային և պետական իմունիտետ օրեցօր խորացող խնդիրների և սպառնալիքների նկատմամբ:
Զրկանքները հաղթահարելու, մարտահրավերներին դիմակայելու և մեր Հայրենիքում ապրելու ու զարգանալու բնական իրավունքի պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու հարցում որոշիչ նշանակություն ունեցան սերունդների համերաշխությունը, Հայկական ինքնության հիմքերի ամրությունն ու մեր ժողովրդի Հայ լինելու հանգամանքը:
Մեր ինքնության դեմ հայտարարված է պատերազմ, ատելության ու թշնամության որդը խժռում է մեր միասնությունն ու համերաշխությունը, մասնատում ու ջլատում է մեր ներուժը՝ վտանգի տակ դնելով մեր հաղթանակներն ու ձեռքբերումները, Հայ մնալու մեր նախահայրերի պատգամը:
Ես հավատում եմ մեր ժողովրդի ոգու և կամքի ամրությանը, գիտակցությանն ու անհրաժեշտ պահին միավորվելու ուժին, հաղթելու ու հզորանալու մեր կամքին:
Վստահ եմ, որ Հայաստանի անկախության 30 ամյակը մենք կտոնենք միասնության և համերաշխության մթնոլորտում, հաղթանակածի ոգով ու ապագայի նկատմամբ անսահման հավատով:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը