Ադրբեջանի նախագահի հերթական հիվանդագին բարբաջանքը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանում թե՛ ներքաղաքական թե՛ արտաքին քաղաքական խնդիրները բազմաշերտ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
«Տասնամյակներ շարունակ ալիևյան վարչակարգի հիմնական թեզերից մեկը` հայատյացությունը, հօդս է ցնդում։ Մոտ մեկ ամիս առաջ Ռազմական բյուջեն ավելացնելու հերթական որոշմանը հաջորդեց հուսահատ հայտարարությունը, որը միտված էր հասարակության առջև արդարացնելու հերթական ձախողումները: Ադրբեջանցի ժողովուրդը գիտակցում է ալիևյան ընտանիքի իշխանությանը մնալու անհագուրդ ցանկությունը։ Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունը սադրիչ գործողությունների հրահրման համար, իսկ հայոց բանակը միշտ պատրաստակամ է արժանի հակահարված հասցնելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը