2017 թվականին Վանաձորում նախատեսվել է, որ պետք է բացվի գազաբալոնների գործարան. Հետո նույն բանը նաև 2018-ին է հայտարարվել է, որ 30 մլն դոլարի ներդրում է լինելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մեր քաղաքի համար դա կարող էր մոտավորապես «Քիմպրոմի» էֆեկտը տալ: Բոլորս ուրախացել ենք, սպասել ենք էդ ներդրմանը: Վարչապետը գնացել է, մասնակցել է բացմանը: Մեր պատգամավորը հարց է տալիս, թե բա ի՞նչ եղավ, վարչապետն ասում է, որ չի հիշում: Մենք հիշեցնում ենք, որ անգամ մեքենան եք փորձարկել: Դրանից հետո վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գնացել է Վանաձոր, էդ մարդը իբր կազմակերպել է ասուլիս, որ ցույց տա էդ ներդրումները և այդ ասուլիսի ընթացքում վիրավորական արտահայտություններ իմ ու մեր պատգամավորների հասցեին: Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը