Պատկերացնում եմ խեղճ երեխաների հոգեվիճակը, երբ իրենց դիմաց կագնած «հերոսը» բացատրում է կրթության կարևորությունը «յաշչիկ առնելու և ստեղծելու» տրամաբանության մեջ: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Պատկերացնում եմ խեղճ երեխաների հոգեվիճակը, երբ իրենց դիմաց կագնած «հերոսը» բացատրում է կրթության կարևորությունը «յաշչիկ առնելու և ստեղծելու» տրամաբանության մեջ:
Հատկապես, եթե այս բարեվարքության հետ ուղիղ կոնֆլիկտի մեջ գտնվող բացատրությունը «յաշչիկի» հետ կապ ունեցող և այն ճանաչող երեխայի մոտ առաջացնում է դպրոցը թողնելու և փողոցում անգրագետ մնալով «յաշչիկ առնելու» անզուսպ ցանկություն:
Սիրելի ծնողներ, ձեր երեխաներին հեռու պահեք այդ մարդուց, փակեք նրանց աչքերն ու ականջները նրա խոսելու ժամանակ կամ փոխեք հեռուստաալիքը:
Իսկ ավելի ճիշտ կլինի այդ մարդուն դասակարգել 18+ ժանրում և օրենքի ուժով ցուցադրել միայն գիշերը 00.00-ից հետո»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը