«Անընդհատ լրագրողները հարցնում են, թե ինչո՞ւ չեք հանդիպել ՍԴ դատավորների թեկնածուների հետ, ես ասում եմ, որ չեն դիմել, որ հանդիպենք։ Պարոն Միրզոյան, ինչո՞ւ չի կազմակերպվել հանդիպում։ Ինչպե՞ս է եղել, որ նախկինում կազմակերպվում էր։ Միշտ մտածում էի, որ գնալով ավելի լավ կլինի, բայց գնալով ավելի վատ ա լինում»,- դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Արարատ Միրզոյանն ասաց, որ գնալով ամեն ինչ լավ է լինում, իսկ հանդիպում չի կազմակերպվել, որովհետև ոչ մի կողմն էլ նման հետաքրքրություն չի ցուցաբերել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը