«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էթջում գրել է․
«Հրապարակային 4 հարց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին.
Սույն թվականի մարտի 1-ին ՔՊ կուսակցությունը հայտարարեց, որ չեղարկում է մարտի 1-ի երթը՝ նշելով, որ «ստեղծված իրավիճակում առաջնային է առողջապահության նախարարության հորդորին հետևելը և բոլոր տեսակի կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը»: Հարկ է նշել, որ որևէ հորդոր ՀՀ ԱՆ-ը հրապարակային չի ներկայացրել:
Հարց.
Եթե գտնում եք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործել է ճիշտ, չի թաքցրել տեղեկատվությունը և առաջնորդվել է հանրային շահերով, ապա պետք է օր առաջ հրապարակեք ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՔՊ-ին ուղղված հորդորի ամբողջական տեքստը:
Կանխավ շնորհակալ եմ բաց և հրապարակային աշխատանքի և համագործակցության համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը