Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին, անդրադառնալով կառավարության թիվ մեկ առանձնատան վերանորոգման ժամանակ չարաշահումներ լինելուն, ինչի հետ կապված դիմել է ՊՎԾ-ն, ասաց, որ իր մտավախության հիմքում ընկած է եղել նշված ՊՈԱԿ-ի տարբեր աշխատակիցների կողմից հնչեցրած մտավախություններ, ինֆորմացիա, որի հիման վրա ՊՎԾ-ն իրականացրել է ստոգում:
«Ինձ հասած ինֆորմացիան ենթադրում էր առերևույթ չարաշահումներ, անհամեմատ ավելի շատ գումաների հատկացման ռիսկերով: ՊՎԾ-ի ստուգումների արդյունքները այս փուլի համար իմ մտավախությունները հաստատել են»,-ասաց նա և նշեց, որ հորդորել է գործը ուղարկվի իրավապահ մարմիններ:
Կառավարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ որ նշվող մինչև 250 միլիոն դրամ չարաշահումը բնականաբար գերուռճացված է:
«250 միլիոնի մասով, գուցե պակաս, ամբողջ շինարարության համար տրվող գումարն է»,-ասաց նա և նշեց, որ առաջին տպավորությամբ տասնյակ անգամ ավելի գումարներ են հատկացված եղել: «Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանի անվան հետ կապվելուն, ապա սա հերթական աբսուրդային միտքն էր, պարոն Հակոբյանը որևէ աղերս չունի ընդհանրապես այդ գործընթացի հետ»,-ասաց նա:
Անդրադառնալով պարգևավճարների թեմային, Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ դրանք բովանդակային առումով ոչ թե աշխատողի լավ ու վատ աշխատելու արդոյւնքն է, այլ դրա հիմքում ընկած է սոցիալական խնդիր: «Այսինքն մենք սրանով կոնկրետ աշխատավարձի խնդիր ենք լուծում, ոչ թե տվյալ աշխատողի լավ կամ վատ աշխատելը: Պարգևավճարների կտրումը կնշանակի աշխատավարձի կրճատում, որը ի դեպ տեղի է ունեցել, այս օրերին չեն տրվել և այդ գումարը տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում»,-ասաց նա:
Անդրադառնալով Ամուլսարի հանքի հարցին՝ նա նշեց, «Կառավարության դիրքորոշումը շատ հստակ է հանքի շահագործման համատեքստում, այն է, որ հանքը պետք է շահագործվի, եթե պարզվի անկառավարելի ռիսկեր չկան:«Այս հարցով բազմաթիվ քննարկումներ են եղել և պնդումները, թե կառավարությունն այս հարցում հաշվի չի առնում բնապահպանների կարծիքները, մատոհոգությունները և չի հաղորդակցվում նրանց հետ, առնվազն իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը