02 09 2020

Հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել Ադրբեջանի և՛ ԶՈՒ-ին, և՛ դիվանագիտական ներուժին․ ԱԳՆ



Ադրբեջանից վերջին շրջանում իրարամերժ տեղեկություններ են ստացվում, որոնցից կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի Զինված ուժերին, այլ և դիվանագիտական ներուժին։ Այս մասին այսօր հրավիրած ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Որքան էլ որ շարունակվի Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ մակարդակի չի իջնելու։ Ըստ ադրբեջանական կողմի վարկածի՝ թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները, տվյալ պարագայում՝ Հայաստանն ու Ռուսաստանը, չպետք է սերտ համագործակցություն ունենան ռազմական արդյունաբերական ոլորտում։ Գուցե բացահայտում անեմ իրենց համար, բայց Հայաստանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 1990-ական թվականներին, և պարզապես տարակուսանքի է արժանի, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրականությունը»,- հավելեց Նաղդալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ