Աշխարհահռչակ հոգեբան, վերլուծական հոգեբանության հիմնադիր Կառլ Գուստավ Յունգը համոզված էր, որ յուրաքանչյուր մարդու ներսում գոյություն ունի նաեւ չար կողմ, որտեղ թաքնված են այնպիսի բաներ, որոնց մասին չենք էլ կարող ենթադրել: Կառլ Գուստավ Յունգի պնդումը գուցե ճիշտ է մոլորակի բնակչության ճնշող մեծամասնության, բայց ոչ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանի համար, որի ներսում բարի կողմը բացակայում է:
ԿԳՄՍ նախարարը Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացնում նորանշանակ տնօրեն Աննա Չուլյանին, շնորհավորել նրան, շնորհակալություն հայտնել տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանին, շեշտելով, թե նա լավ ժառանգություն չի ստացել. «Մինչեւ Տիկին Չուլյանին ներկայացնելը կցանկանամ շնորհակալություն հայտնել Հրաչյա Սարիբեկյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նա բավականին բարդ փուլում է ստանձնել գրադարանի ղեկավարի պարտականությունները, եւ ժառանգությունը, որ ստացել էր, նախանձելի չէր»:
Արայիկ Հարությունյանը, որը հաստատ պատկերացում չունի, թե ինչ է արվել Ազգային գրադարանում նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանի կողմից, որը պաշտոնը թողնելուց հետո ստացել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալ՝ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի եւ մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար (Զարգարյանը Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2011 թվականին):
Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը տեղյակ չէ ոչ միայն Ազգային գրադարանից, այլ նաեւ հենց իր իսկ ղեկավարած նախարարությունից: Մարդուն պարգեւատրում են Ոսկե մեդալով, իսկ հետո հայտարարում, թե նա վատ ժառանգություն է թողել:
Ի դեպ, հետո, գուցե Արայիկ Հարությունյանին հուշել են, որ համը հանել է եւ ասածի տակից դուրս չի գա եւ ԿԳՄՍ-ի պաշտոնական կայքից «վատ ժառանգության» հատվածը հանվել է:
Հիմա էականը դա չէ, այլ Արայիկ Հարությունյանի միջի չարությունը, որը հորդում է նրա միջից, բացասական ազդեցություն թողնելով նրա ղեկավարած բոլոր ոլորտների վրա: Նա տապալել է կրթության ոլորտը, գիտության, ոլորտը, սպորտը, մշակույթը: Նա դեռ շարունակում է տապալել այն ամենը, ինչի հետ առնչվում է պաշտոնավարման ընթացքում:
Նույն այդ չարությամբ, նախարար նշանակվելուց գրեթե անմիջապես հետո Արայիկ Հարությունյանը տղամարդուն ոչ վայել ձեւով, գաղտնագողի սողոսկեց դպրոցներից մեկը, լայվ մտավ, եւ հևալով հայտարարելով, թե տեսեք-տեսեք, բռնացրել եմ փող հավաքելուց, պարտադրեց հետ վերադարձնել հավաքած լումաները, իսկ հետո պարզվեց, որ ծնողները գումար են հավաքում ծաղիկ գնելու համար, որ մասնակցեն իրենց երեխաների նախկին դասղեկի հոգեհանգստի արարողությանը:
Կառլ Գուստավ Յունգի համար Արայիկ Հարությունյանը լավ էկզեմպլիար կլիներ նոր ուսումնասիրություններ անելու համար: Եւ գուցե այդ ընթացքում գիտությունը հաքրստանար նորանոր բացահայտումներով:
Գեղամ Նազարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը