Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է հանդիպումների շարք՝ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների պատասխանատուների հետ: Առաջին հանդիպումը Կոտայքի մարզի ակտիվի հետ էր:
Տարածքային պատասխանատուները կուսակցության ղեկավարին ներկայացրել են այն խնդիրները, որոնք ժողովուրդը բարձրացրել է համայնքներում հանդիպումների ժամանակ. համավարակի առաջացրած մարտահրավերներ, գործազրկություն, ուսման վարձեր, կրթության նոր չափորոշիչներ, գյուղատնտեսական խնդիրներ, վարկեր, բնակարանաշինություն և այլն: Գագիկ Ծառուկյանը լսել է բոլոր հարցերը և վերահաստատել, որ ԲՀԿ-ն ժողովրդին հուզող խնդիրները կբարձրացնի խորհրդարանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը