27 08 2020

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ զայրացավ



Կառավարության նիստում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և այլ նախագծերի քննարկման ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ փաթեթը շրջանառվում է հունիսից, սակայն ՄԻՊ-ին նախապես չի ուղարկվել կարծիքի, ուղարկվել է մեկ օր ժամկետ տալով:

Տեղեկությունն իմանալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց կառավարության համապատասխան անդամներին և զայրացավ. «Ես ուզում եմ հասկանալ՝ էս գործելակերպին ե՞րբ է վերջ դրվելու, երբ որ կառավարության նիստում հնչում է, որ երեկ չի ուղարկվել կարծիքի, երեկ իրիկունն է ուղարկվել. սա որքա՞ն է շարունակվելու»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ