ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը:
Քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշեց մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ:
Առաջիկայում այն ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
Աշխատանքային խումբը միաժամանակ որոշում կայացրեց դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու Պարետի համապատասխան որոշումը:
Հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց հանցագործության մասին քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ բողոքը, աշխատանքային խումբը որոշեց դիմել դատարան՝ պարտավորեցնելով հարուցել քրեական գործ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը