Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
▪Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկեցին հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները եւ այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը:
▪Նախարար Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարեւորությունը։
▪Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաեւ մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը