Վերջապես կամ բանակցեք, կամ ասեք, որ չեք բանակցելու մարդիկ հույսով չսպասեն․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա մասնավորապես նշել է․
«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող մոտ 60 մեր հայրենակիցների համար, ովքեր մեկնել էին Բագրատաշեն` ռուսական կառավարությունը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, կարողացել է բանակցել և հասնել նրան, որ 2 ավտոբուսով իրենց քաղաքացիները Վրաստանի տարածքով մտեղափոխեն ՌԴ։
Մինչդեռ, ՀՀ կառավարությունը, ունենալով դիվանագիտական և եղբայրական հարաբերություններ Վրաստանի հետ` դեռևս չի կարողանում կամ չի ցանկանում բանակցությունների միջոցով լուծել Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիներին իրենց մեքենաներով հայրենիք վերադարձնելու խնդիրը» ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը