Շպրտեք դիմակները. Ազգովի մերժել ա պետք էդ դիմակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա նշել է. «Դա ոչ մի օգուտ չի տալիս: Դա միայն մի քանի հոգու է օգուտ բերում:
Թող միաժամանակ բոլորս չկրենք, հլը տեսնեմ ու՞մ են տուգանելու...
Ժողովուրդ ջան, պետք չէ պարել սրանց ծափի տակ...
Սրանք մեր մեջքի հետևում մեր վրա ծիծաղում են։
Ի՞նչ դիմակ, ի՞նչ սոցիալական հեռավորություն: Իրանք իրանց ներսում թքած ունեն էդ ամենի վրա...
Դիմակը մարդկանց լռեցնելու, կներեք՝ ստրկացնելու, ինքնամփոփ ու անգործունյա դարձնելու միջոց է:
Ուշքի գալ ա պետք...
Հետո կհամոզվեք...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը