21 08 2020

Փաշինյանի վախերն ու ոստիկանության հեղինակազրկումը. Գևորգ Պետրոսյան

Փաշինյանի վախերն ու ոստիկանության հեղինակազրկումը. Գևորգ Պետրոսյան

 

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Փաշինյանի վախերն ու ոստիկանության հեղինակազրկումը

Իջնում ես բակ՝ մաքուր օդ շնչելու, մեկ էլ՝ ըհը, եկեղեցիների բակերում անհույս վխտացող բախտագուշակ գնչուների նման մոտենում ու տալիս են դարի հարցը՝ «ինչու՞ դիմակ չունեք»...

Ա՜յ տղա, դիմակով մաքուր օդ ե՞ն շնչում, ձեր ֆանտազիան էս ու՞ր ա հասել...

Օր-օրի համոզվում եմ, որ ոստիկանության ու ժողովրդի միջև ատելության խորացման աճն ուղիղ համեմատական է իշխանությունը կորցնելու՝ Փաշինյանի վախերի մեծացմանը:

Փաշինյանը դիտավորյալ է ոստիկանությանը թշնամացնում ժողովրդի հետ:

Ինչու՞... Շատ պարզ պատճառով...

Նա շատ լավ հասկանում է (ինքը դրա փորձն ունի), որ ինքը կարող է «փիլոնազրկվել» միայն նոր հեղափոխության դեպքում, ինչն էլ հնարավոր է միայն ժողովուրդ-ոստիկան համերաշխության պայմաններում...

Բայց դե ամեն կանոն ունի իր բացառությունը...

Այդքան վախենալու փոխարեն պետք է ճիշտ կառավարել երկիրը, իսկսպես (այլ ոչ թե լայվերով) սիրել ժողովրդին և մոշ աճեցնողների ու ասֆալտ փռողների գործերին անհարկի ու ցուցադրաբար խառնվելու փոխարեն լծվել բուն գործին...

Թե չէ միշտ էլ ուրաթը շաբաթից շուտ է գալիս...»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ