20 08 2020

Երբեք չեն եղել այսքան զզվելի հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի միջև. Միհրդատ Մադաթյան

Երբեք չեն եղել այսքան զզվելի հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի միջև. Միհրդատ Մադաթյան

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը երբ ասում էր՝ «Ռուսաստանի հետ հարաբերություններում կա նոր դինամիկա», չէր նշում թե այդ դինամիկան որ կողմի վրա է՝ դրական թե բացասական։ Եվ այն, որ այսօր Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները աննախադեպ են նույնպես իրականություն է, ՈւՂՂԱԿԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՎԱՏ...

Երեկ Տիգրան Քեոսայանը իր տված շատ հետաքրքիր հարցազրույցում նշեց, որ 1991 թվականից ի վեր, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի «զզվելի» (отвратительные) չեն եղել, քան այսօր։ Կարծում եմ ի վիճակի ենք հասկանալ թե ով է Տիգրան Քեոսայանը և որքան ծանրակշիռ խոսք է նա արտահայտում, լիարժեք տեղեկացված լինելով Կրեմլում տիրող տրամադրություններին։

Հիշեցնեմ, որ «բռնի հեղաշրջման» մասնակիցներն ու իրենց համակիրները, Նիկոլ Փաշինյանի՝ վերը նշված արտահայտություններից հետո, ակտիվ լուրեր էին տարածում, մեղադրելով ընդդիմությանը այն բանում, որ Նիկոլ Փաշինյանին զրպարտում են ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու համար։ Պարզվում է որ բարոյականության բացակայություն ունի ոչ միայն ՀՀ վարչապետը, այլև «բռնի հեղաշրջման» մասնակիցներն ու իրենց համակիրները։

Հա, չմոռանամ ասել, որ այդ համակիրների շրջանակում լայն զանգված են կազմում մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ ապրում և իրենց ապրուստը հոգում են ՌԴ-ում։ Հասկանում ենք չէ՞, որ այսօր ՌԴ-ում ապրում և աշխատում է ավելի շատ Հայ, քան բնակվում են այսօրվա Հայաստանի Հանրապետությունում։ ՄՈՏ 3 000 000 ՀԱՅ։ Այսինքն ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելով, մենք ռիսկի տակ ենք դնում մեր այդ հայրենակիցների ապահովությունը, իրավունքները և էլի շատ բաներ։ Ասեմ ավելին, այսօրվա Հայաստանում գործող կազմակերպություններից շատերի գլխամասերը գտնվում են ՌԴ-ում...

Բայց դե «բռնի հեղաշրջման» մասնակիցների ու իրենց համակիրների համար կարևորը շոուն է՝ «տեսա՞ք Նիկոլը ինչպես կզացրեց Պուտինին», գրում էին նրանք երբ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթնաժողովին, Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամանել էր Երևան, իսկ Նիկոլ Փաշինյանը նրան չդիմավորեց...

Հիմա հասկանու՞մ եք ստորև բերված լուսանկարում տեղի ունեցածը։ Այո, մեր վարչապետը ԵԱՏՄ տարածքում ընկալվում է որպես «НЕРУКОПОЖАТНЫЙ», և Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով դուրս է մղվում աշխարհի քարտեզի վրայից։

Փորձեմ հռետորական հարց ձևակերպել վերջում՝ Ու՞Մ Է ԴԱ ՁԵՌՆԱՏՈւ... Իհարկե Ալիևին և Էրդողանին։ Դեռ 2018 թվականին եմ զգուշացրել, որ Նիկոլ Փաշինյանը՝ պանթյուրքիստական պրոեկտ է...

Հա, ուզում եմ բոլոր նիկոլամոլներին էլ զգուշացնել, որ Դուք էլ, նստած Ձեր բազմոցների վրա վայրահաչելով ու պաշտպանելով այսօրվա ազգադավ իշխանություններին, ակամայից դառնում եք «հայրենիքի դավաճաններ»։

Չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում, Տիկնայք և Պարոնայք, մանավանդ որ ինֆորմացվել եք դեռևս 2018-ից...

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ