Հանրային հեռուստաընկերությունն ու Ազատություն ռադիոկայանը չեն անդրադարձել Ազգային ժողովի դիմաց ոստիկանների ու լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։
«Որոշ լրատվականներ տեսանյութ էին տարածել, որտեղ ոստիկանները լրագրողներին թույլ չէին տալիս ԱԺ-ի բակում տեսանկարահանում իրականացնել՝ խոչընդոտելով նրանց աշխատանքը։ Այս երկու լրատվամիջոցները, սակայն, չեն անդրադարձել միջադեպին։
Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարբերաբար նկատում է, որ այս երկու լրատվամիջոցը խնդրահարույց թեմաները շրջանցում են՝ իշխանություններին հաճոյանալու ու դրական լույսի ներքո ներկայացնելու միտումով։ Կոչ ենք անում հանրային շահը վեր դասել քաղաքական նախասիրություններից ու ներկայացնել իրադարձությունների ճշգրիտ պատկերը»,- ասվում է «Մեդիա պաշտպան»-ի տարածած հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը