ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի վերադարձին Փաշինյանն ուղիղ միացմամբ ամփոփեց. «Մենք պետք է Հայաստանը նորովի կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս»,-նշեց նա:
Նա նշեց, թե 2018-ին ռազմավարական ծրագիր են որդեգրել, որ Սևանա լճի շուրջ ճանապարհները պետք է լինեն բարձր որակի, լճի բոլոր ափերը պետք է հավասարապես հասանելի լինի:
«Գործնականում այս խնդրի լուծման եզրափակիչ փուլին ենք հասել: Սրանով ես համարում եմ, որ Սևանի արևելյան ափի տնտեսական զարգացման ռազմավարական հիմք է դրվել, որովհետև արևելյան ափը և հատկապես Արեգունի-Արտանիշ հատվածը բնակլիմայական և շրջակա միջավայրի առումով փայլուն հատված է, և ես համոզված եմ, որ այնտեղ շատ լուրջ ներդրումային ծրագրեր կիրականացվեն, բայց դրանք պետք է լինեն էկոտուրիզմի տրամաբանության մեջ, որ շրջակա միջավայրին որևէ վնաս չհասցվի»,-ասաց նա՝ նշելով, թե Սևանա լճի շուրջ 100 տոկոս հասանելիությունը ապահովելու խնդիրը լուծվում է և այսօր հասել է շատ լուրջ հանգրվանի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը