ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Սևրի Դաշնագրի ստորագրության 100-ամյակի առիթով` նախաձեռնեց դաշնագիրը ստորագրած պետությունների ընկերվար երիտասարդական միությունների հետ համատեղ հայտարարության հրապարակում, որը նեկայացնում ենք ստորև.
Միացյալ հայտարարություն նվիրված Սեւրի դաշնագրի 100- ամյակին
Սևրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրավական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում է Հայոց Ցեղասպանության արդար հատուցումը, այն ստորագրվել է Առաջին Համաշխարհային պատերազմից հետո 1920-ին Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում Դաշնակից ուժերի և Թուրքիայի միջև:
Հիմք ընդունելով այն բանաձևը, որը միաձայնությամբ ընդունվել է Երևանում Ընկերվարական Երիտասարդական Միջազգային Միության (ԸԵՄՄ/IUSY) համաշխարհային խորհրդի ժողովին (2015), որը դատապարտում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը.
Մենք` Սևրի դաշնագիրը ստորագրած երկրների կամ նրանց իրավահաջորդ պետությունների ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական կազմակերպություններս, վերահաստատում ենք Սևրի պայմանագրի կարևորությունը և կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր և սկսել հայ ազգի իրավունքների վերականգման գործընթացը:
Մենք համոզված ենք, որ սա երկու երկրների ժողովուրդների միջև փոխվստահություն և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ միջոցն է:
Հայտարարությունը ստորագրված է հետեւյալ երիտասարդական կազմակերպությունների կողմից
Բելգիա – Երիտասարդ սոցիալիստներ
Բելգիա – Սոցիալիստ երտասարդների շարժում
Թուրքիա – Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական
Իտալիա – Երիտասարդ դեմոկրատներ
Լեհաստան – Երիտասարդ սոցիալ դեմոկրատների միություն
Խորվաթիա – Խորվաթական սոցիալ դեմոկրատական երիտասարդներ
Կանադա – Կանադայի նոր դեմոկրատական երիտասարդներ
Հայաստան – ՀՅԴ երիտասրդական – ՀՅ Դաշնակցության երիտասարդական միություն
Հունաստան – Համահունական սոցիալիստական շարժում – ՊԱՍՈԿ երիտասարդական
Հնդկաստան – Երիտասարդ քվեարկողների կուսակցություն
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն – Մակեդոնիայի սոցիալ դեմոկրատ երիտասարդներ
Նոր Զելանդիա – Նոր Զելանդիայի երիտասարդ լեյբորիստներ
Չեխիա – Երիտասարդ սոցիալ դեմոկրատներ
Պորտուգալիա – Երիտասարդ սոցիալիստներ
Սերբիա – Ազատություն և արդարություն կուսակցության երիտասարդներ
Սլովենիա – Սոցիալ դեմոկրատականների երիտասարդական ֆորում
Ֆրանսիա – Սոցիալիստ երիտասարդների շարժում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը