Աղետ է, երբ Մարուքյան Էդմոնը սոցիոլոգիայից է խոսում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե խորհրդարանական երեք ուժերից դուրս այսօր նվազագույն շեմը հաղթահարող ուժ չկա, եթե վաղն ընտրություններ լինեն: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև:
«Հայաստանում սոցիոլոգիական հարցումներ պատվիրողներ և իրականացնողներ շատ կան, բայց այդ հարցումների արդյունքները կարդացողներ և կարդացածից հասկացողներ շատ քիչ կան, ավելին`այդ մարդկանց թիվը կարելի է հաշվել մատների վրա:
Ոնց հասկանում եմ`իշխանության և իշխանության սատելիտների շրջանում սոցհարցումների արդյունքներ կարդացողներ ու հասկացողներ ընդհանրապես չկան: Հետո կհասկանաք, թե այդ սոցիոլոգիան ինչի մասին էր, որովհետև դրա համար տարիների փորձառություն, ինտելեկտ ու խորիմաստություն է պետք: Ինչ աստիճանի պրիմիտիվությամբ այս մարդիկ քաղաքականությամբ են զբաղվում, այդ կերպ էլ սոցհարցումների արդյունքներ են կարդում ու հասկանում: Սա անվիճելի է, կորելացիան այստեղ ակնհայտ է:
Իսկ սոցհարցումների պատկերը շատ ավելի ուրիշ է, որովհետև նախ և առաջ պետք է հասկանայիք, թե սոցհարցմանը ո՞ր խմբերն են, որ համաձայնվել են մասնակցել, ո՞ր խմբերն են, որ չեն համաձայնվել մասնակցել, մասնակիցներից քանի՞սն են հրաժարվել պատասխանել այս կամ այն հարցին: Իշխանության ռեյտինգ ասվածը շատ ավելի ցածր է, քան իրենք գիտեն դրա մասին: Նույնիսկ չեն էլ ենթադրում, թե ինչքան ցածր է:
Իսկ իշխանության գրպանում ապրող «ընդդիմիության» ռեյտինգը աղետալի աստիճանի ցածր է, եթե կարելի է դրան ընդհանրապես ռեյտինգ անվանել: Կան նաև «ընդդիմադիր» կուսակցություններ, որոնք բոլոր հաշվարկներով մի ոտքով արդեն քաղաքական գերեզմանոցում են` իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի պարագայում:
Իրականությունն է այդպիսին, տրամաբանությունն է այդպիսին, քաղաքական էմպերիզմի պատմության սոցիոլոգիան է այդպիսին. իշխանության մոտ ընդդիմություն աշխատող կուսակցությունները դատապարտված են անփառունակ վախճանի, և սա Հայաստանի Հանրապետության վերջին խորհրդարանն է, որտեղ Մարուքյան Էդմոնի կուսակցությունը կա:
Հաջորդ խորհրդարանում Մարուքյան Էդմոնի կուսակցությունը չի լինելու, դրանից հետո` ընդհանրապես գոյություն չի ունենալու: Մանեի գնալն ահազանգն էր, առողջություն Մանեին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը