14 08 2020

ՏԸՀ անդամներին նախապես թեստավորելը անիրագործելի է․ Տիգրան Մուկուչյան

ՏԸՀ անդամներին նախապես թեստավորելը անիրագործելի է․ Տիգրան Մուկուչյան

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հանրային քննարկումը նվիրված էր համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումներին։ ԿԸՀ նախագահը նշեց, որ որոշ առաջարկներ խնդրահարույց են։

Նա ասաց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին նախապես թեստավորում անելը գուցե հրաշալի գաղափար է, բայց այն անիրագործելի է։

«Որովհետև տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են քվեարկությունից 25 օր առաջ, կուսակցություննները նշանակումներ են կատարում։ Քվեարկությունից 2 օր առաջ հանձնաժողովի անդամները կարող են փոփոխվել, բացի դրանից եթե քվեարկության օրը հանձնաժողովականներ չեն ներկայանում տեղամասային ընտրական հանձնաժողով, ապա այդ օրն են նրանք նշանակումները իրականացնում։ Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ մենք գործ ունենք համապետական ընտրության ժամանակ 16 000 քաղաքացու, դրան գումարած 4000 տեխնիկական սարքերն աշխատացնող անձանց հետ, այսինքն ընդհանուր 20 000 քաղաքացու հետ, ապա այդ թեստավորումը քվեարկությունից մեկ, երկու օր առաջ անհնար է։ Իսկ ինչ վերաբերում է դրանից ավելի շուտ թեստավորելուն, համենայնդեպս առողջապահության կազմակերպիչները նշում են, որ թեստի պատասխանները օգտագործելի է 48 ժամվա ընթացքում, այսինքն 20 օր առաջ նրանց թեստավորելը ոչ մի հարց չի լուծում, բացի ավելորդ ծախսեր առաջացնելուց»,- պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ քննարկում է եղել Առողջապահության նախարարության ներկայացուցչի հետ և վերջինս նույպես չի ընդունել այդ առաջարկը։

«Եթե մարդը եկավ տեղամաս, ջերմաչափվեց և պարզվեց, որ 37 աստիճանից բարձր ջերմություն ունի, մենք իրեն հետ ենք ուղարկում, և ինչպես տեղամաս գալուց առաջ է շփվել, այդպես էլ հետ գնալիս է շփվելու։ Սա խնդրահարույց է»,- նկատեց Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ-ի նախագահը լավ առաջարկ չի համարում նաև ՏԻՄ ընտրություններում առանձին քվեաթերթիկ ունենալը։

«Եթե 300 համայնքում միաժամանակ տեղի են ունենում ընտրություններ և այնպես չէ, որ բոլոր համայնքներում մասնակցում են նույն կուսակցությունները։ Քվեաթերթիկի վրա պետք է գրվի համայնքի անունը, կուսակցությույան անունը, այսինքն՝ արդյունքում ունենում ենք 300 տեսակի քվեաթերթիկ, իսկ եթե հիմալ էլ յուրաքանչյուրի համար ենք տպում քվեաթերթիկ, դա ահռելի աշխատանք է, որն ուղղակի հնարավոր չի լինելու հասցնել տեղամասային կենտրոն, որովհետև քվեաթերթիկները քվերակությունից ընդամնեը 10 օր առաջ են տպվում, փաթեթավորում են, և առաքվում տարածքային հանձնաժողովներ, եթե այս ընթացքում օրինակ մեխանիկական վրիպում լինի, ժամկետներն այնպիսին են, որ գուցե հնարավոր չլինի դրանք շտկել»,- ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ