13 08 2020

304 հազար դոլար՝ ԱԺ աշխատակիցների պարգևավճարներին․ Antifake.am

304 հազար դոլար՝ ԱԺ աշխատակիցների պարգևավճարներին․ Antifake.am

Antifake.am-ը գրում է․ «Մինչ Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով խորանում է տնտեսական ճգնաժամը, վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը և պաշտոնական տվյալների համաձայն` տասնյակ հազարավոր քաղաքացիներ շարունակում են գործազուրկ մնալ, պետական կառույցներում չի դադարում պարգևավճարներ ստանալու պրակտիկան։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին ստորագրել է Կ-83-Ա կարգադրությունը, որով միանվագ դրամական խրախուսմամբ աշխատավարձի 125 տոկոսի չափով պարգևատրել է Ազգային ժողովի աշխատակազմում մի շարք պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների։

AntiFake.am-ը հարցմամբ խնդրել է տրամադրել, թե ընդհանուր առմամբ որքան պարգևավճար են ստացել Ազգային ժողովի աշխատակիցները ԱԺ նախագահի կարգադրության համաձայն։ Ազգային ժողովից հայտնել են, որ պարգևատրման ընդհանուր գումարի չափը կազմել է 148.210.030 դրամ, որը համարժեք է մոտ 304 հազար ԱՄՆ դոլարին։

AntiFake.am-ը խնդրել էր տրամադրել նաև համապատասխան հավելվածները, որոնց համաձայն` պարգևատրվել են աշխատակիցները, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը շարունակում է ԱԺ նախագահի կարգադրություններին կից հավելվածները դիտարկել որպես անձնական տվյալ և մերժել դրանց տրամադրումը։

ԱԺ-ից հայտնել են, որ պատգամավորները չեն պարգևատրվել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ