12 08 2020

Հավաքներ անելիս պե՞տք է վանկարկենք՝ պարետը մե՜րն է․ Վահե Եփրիկյան

Հավաքներ անելիս պե՞տք է վանկարկենք՝ պարետը մե՜րն է․ Վահե Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Հավաքներ անելիս պե՞տք է վանկարկենք՝ պարետը մե՜րն է, պարետը մե՜րն է։

Հավատս չի գալիս՝ շուրջ հազար կյանքերի գնով ամիսներ շարունակ քաղաքացուն լռեցնողը, թույլ է տալու իր ու իր ղեկավարի դեմ իրականացվելիք հավաքներն անցկացնել, ավելին՝ կարծում եմ՝ սա առավելապես ուղղված է միջազգային հանրությանը՝《դեմոկրատիայի բաստիոնի》իմիտացիան շարունակելու իմաստով և փորձի համար ընդդիմախոսներիս՝ հավաքների, խոսքի ազատության վերաբերյալ վաղուց աղաղակող արգումենտներից զրկելու, իսկ գուցե պրոիշխանական որոշ խմբերի վերջին շրջանում բերման ենթարկվե՞լն է դրդել ինչ ֊ ինչ շրջանակների՝ պահանջել հավաքների իրավունքի տոտալ արգելքի վերացումը, և դրա իրացումը ևս դառնա ըստ ճաշակի՝《սպիտակներին》խոսել կարելի է,《սևերին》՝ ոչ, և քաղաքացուն գրեթե ամեն իրավունքից զրկող《պարետի որոշում կա》ոստիկանության անտրամաբանական արտահայտությանը փոխարինի《պարետի որոշում չկա》ոչ պակաս անտրամաբանական արտահայտությունը։

Մինչևիսկ《դեմոկրատիայի բաստիոնն》արգելք չէ պետությունն ազատելու հակապետականության ճիրաններից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ