ՀՀ կառավարությունը մաքսիմալ թափանցիկ է գտնվել իր բոլոր գործողություններում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման առումով ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Ազգային ժողովում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանին:
«Ես կարծում եմ, որ առավել թափանցիկություն հնարավոր չէր, իսկ իրականում համավարակի հետ կապված այդ ամփոփ թվերը կարելի է անել համավարակի ամբողջական վերացումից հետո: Այդ ժամանակ արդեն համապատասխան գնահատականները կհնչեցվեն և ես՝ որպես պարետ, պատասխանատու եմ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել եմ և պատասխանատու եմ այն ամբողջ ծավալով, որով այդ պատասխանատվությունն ինձ վրա դրված է եղել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը