Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին կայացել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքը, գաղտնիության պայմաններում․ գրում է hraparak.am-ը։
Խնջույքի բոլոր մասնակիցներին արգելված է եղել հարսանիքի մասին հիշատակող որևէ գրառում կամ լուսանկար հրապարակել։
Միջոցառմանը մասնակցած մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցել է հարսանիքին, ուղղակի թիկնազորն ուշի ուշով հետևել է հյուրերին, վերահսկել է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում անցկացված միջոցառումից որևէ ապացույց չհայտնվի համացանցում։
Նորապսակները ևս որևէ լուսանկար չեն հրապարակել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը