2018 թվականի Հայստանի և այսօրվա Բելառուսի միջև տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են, նույնն են: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Արա Վարդանյանը:
«Ցավոք, կարծում եմ, որ Բելառուսում այս վիճակը դեռևս թեժանալու է, և այսօր ասել ու կանխագուշակել, թե ինչ ավարտ է ունենալու, շատ դժվար է քանի որ կրկին գործի է դրվել քաղաքական զինանոցի ողջ տեսականին: Կարծում եմ, որ դեռևս բախումները բավականին ակտուալ են և կշարունակվեն, թե կկարողանա արդյոք Բելառուսի նորընտիր նախագահը պահել իշխանությունը, այս պահին շատ դժվար է կռահել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը