Բելառուսում բողոքի ակցիաների արդեն 3000 մասնակից է ձերբակալվել։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում:
Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը պառակտել և «մայդան» անել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայան՝ 8%-ը: Նրա կողմնակիցները դուրս են եկել ցույցերի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը