10 08 2020

Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ կասեցնել ժամկետները. Էդմոն Մարուքյան

Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ կասեցնել ժամկետները. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ։

Ինչպես հայտնի է, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար օրենսդրական պահանջները սահմանում են տարեկան առնվազն մեկ անգամ ՀՀ-ում գտնվող համապատասխան մարիններում երկրում լինելու մասին հայտարարություն ստորագրելու մասին պարտականություն։

Օրենքի պահանջն օբյեկտիվորեն կատարելու անհնարինությունը, փաստորեն, այս քաղաքացիներին կենսաթոշակից զրկելու հիմք է դառնում, մինչդեռ իրավիճակը բոլոր առումներով ֆորսմաժորային է և, ըստ այդմ, այս կարգավորումը գոնե առ այժմ չպետք է գործի ի վնաս մեր քաղաքացիների։

Ըստ այդմ՝ վարչապետին առաջարկել եմ կասեցնել վերոնշյալ ժամկետները՝ մինչ համավարակի և դրա հետևանքների վերացումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ