Երկու օր է` զսպում եմ ինձ, սակայն... Խորը ինքնահաստատման բարդույթ ունեցող մի անձ, ով տապալելով և իր հետ տանելով մի շարք պետական պաշտոնյաների վարկանիշ, ով թիկունքում զգալով մի ողջ ազգի հակակրանք ու ատելություն, փորձում է հերթական սորոսականին «ներմուծել» բժշկական ոլորտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Երբ լցվում է համբերության բաժակն, ու ուզում ես հնարավորինս մեղմ, բայց մի երկու տող մի մատ խորքից ասել...
Երկու օր է` զսպում եմ ինձ, սակայն... Խորը ինքնահաստատման բարդույթ ունեցող մի անձ, ով տապալելով և իր հետ տանելով մի շարք պետական պաշտոնյաների վարկանիշ, ով թիկունքում զգալով մի ողջ ազգի հակակրանք ու ատելություն, փորձում է հերթական սորոսականին «ներմուծել» բժշկական ոլորտ:
Ողջ երկիրը 6 ամիս ապրում է սպիտակ խալաթի հանդեպ մեծ հավատով, հարգանքով և գնահատանքով: Վստահաբար չեմ սխալվի ասելով, որ Նորքի ինֆեկցիոնի գլխավոր բժիշկ Մհեր Դավիդյանցի խաղաղ ու բարի աչքերը տպավորված են յուրաքանչյուրիս մեջ: Անգնահատելի է վերջինիս մատուցած ծառայությունը համավարակի առաջին իսկ օրվանից մինչ այսօր:
Հասկանալի է, որ Արսեն Թորոսյանի մեծ ցանկությունն առ անձնական «ես»-ի պաշտամունք անցնում է թույլատրելի սահմանը, չի ուզում որևէ մեկի մասնագիտական գիտելիքներն ու պրոֆեսսիոնալիզմն ի հայտ գա իր շրջակա միջավայրում: Գիտե՞ք ինչու: Բարդույթ, զուտ բարդույթ: Իհարկե, ավելի խրթին է աշխատել սեփական մտածելակերպով ու որակներով մարդու հետ, նույն հարթության վրա, որպեսզի որևէ տեղ չերևա դիմացինի առավելությունները:
Բայց ոչ այս դժվարին իրավիճակում:
Եվ, իսկապես, եթե կա որևէ մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պրն. Թորոսյան: Հարգե´ք մեզ, հարգե´ք ժողովրդին ու հեռացե´ք: Ի սեր Աստծո, հեռացե´ք...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը