Արմեն Աշոտյանը գրում է.
«Մեկը ասում էր, թե Նիկոլը Տավուշյան մարտերն էր ղեղավարում, հա՞:
Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և, հուսամ, այլևս չի ունենա: Ամուլսարի շուրջ ծավալվող ոստիկանական օպերացիան դրա վառ օրինակն է:
Նիկոլ, ինչու՞ ես մտել մարագը: Բա ինչու՞ մի հատ ժողովրդի հետ չես խոսում, չես բացատրում:
Ինչու՞, եթե որոշում ունես, թաքուն ես պահում ու ուժ կիրառում մարդկանց հանդեպ:
Իսկ եթե չունես որոշում, ինչու՞ ես երկրում պրոցեսները բրախել ինքնահոսի, որտեղ բախումների ընթացքում պետական մարմինները ուժ են կիրառում քաղաքացիների հանդեպ:
Նիկոլ, խոսա, իրար արի, ձայն հանի:
Թե չէ հեշտ է ուրիշների աշխատանքը ու արժանիքները քեզանից էլ ավելի անբան ու անպիտան մարդկանց միջոցով սեփական անձին վերագրելու շոուները:
Ազատություն Վահագն Վարագյանին ու բոլոր բերման ենթարկվածներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը