03 08 2020

Չինական հարթակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին

Չինական հարթակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին

Չինական «XINJIANG Economical Information Exchanging Association for Central and West Asia» հարթակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և ընդգծել Հայաստանի երկրորդ նախագահի միտքը՝ աշխարհում գլոբալիզացիոն գործընթացների անհաջող ավարտից հետո Չինաստանի բացառիկ դերի վերաբերյալ։ Այս մասն հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Գործակալությունն իր հաղորդագրության մեջ մասնավորապես նշել է․ «Հուլիսի 29-ին Երևանում տեղական «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գլոբալիզացիան վերջանում է և որ նոր աշխարհի թրենդը կառաջնորդեն Չինաստանն ու Ռուսաստանը։ Չինաստանը հնագույն քաղաքակրթություն ու հարուստ մշակութային ժառանգություն ունի։ Այն կարևոր դեր է կատարելու հետագա աշխարհաքաղաքական զարգացումներում»։

Տեղեկատվական հարթակն ընդգծել է նաև Ռ․ Քոչարյանի նախագահության ընթացքում հայ-չինական բարձր մակարդակի հարաբերություններն ու հիշեցրել Չինաստանի նախագահի հրավերով 2004 թվականին երկրորդ նախագահի պետական այցը այդ երկիր: Նյութում հրապարակվել են Հայաստանի երկրորդ նախագահի կենսագրության որոշ տվյալներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ