Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․
«Արտակարգ դրության ժամանակ առանց դիմակի փարթիներ անող, լեռնային գետերում ռետինե նավակով ռաֆթինգ անող իշխանության ներկայացուցիչների արարքներն ինքնին դատապարտելի չեմ համարում այն առումով, որ իրենք էլ են շատ լավ հասկանում, որ բաց տարածքում, առավել ևս բնության գրկում դիմակ կրելու պահանջը հիմարություն է, ինչ-որ գործունեության իմիտացիա ապահովելու անբովանդակ միջոց։
Այստեղ խնդիրն այլ է` շուրջ հազար մարդու մահվան պատճառ դարձած համավարակի դեմ պայքարը կատարելապես ձախողած իշխող ուժի ներկայացուցիչները պետք է քեֆ-ուրախությունից զերծ մնալու ներքին արգելակներ ունենային այս օրերին։ Չալաղաջի պատառը, նարգիլեի ծուխն ու պարային շարժումները պետք է որ դժվարությամբ տրվեին նրանց։ Ուսերին առկա պատասխանատվության ծանր բեռը չպետք է խրախճանքների ժամանակ ու տրամադրություն թողներ։
Էլ չեմ խոսում Տավուշի սահմանին վերջին մարտերի ու մոտ օրերս սպասվող թուրքադրբեջանական զորավարժությունների մասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը