27 07 2020

Բա ո՞ւր են ձեռնաշղթաները․ Անդրանիկ Թևանյանը՝ Հայկ Սարգսյանի մասին

Բա ո՞ւր են ձեռնաշղթաները․ Անդրանիկ Թևանյանը՝ Հայկ Սարգսյանի մասին

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Երիտասարդ աղջիկները նույնիսկ դիմակով ենթարկվում են ոստիկանական բռնության։ Նրանց ձեռնաշղթաներով տանում են քաղմաս, հետո՝ հոգեբուժարան։

Իսկ ահա իշխանական պատգամավորին թույլ են տալիս անդիմակ ու բազմամարդ միջոցառում կազմակերպել։ Միայն հանրային արձագանքից հետո ստիպված մի «հիմնավորում» են գտնում, հետին թվով տուգանում անզգուշությամբ պատգամավոր դարձածին և վերջ։ Բա ո՞ւր են ձեռնաշղթաները։ Գոնե հետին թվով։

Ի դեպ, այս իշխանության առանձնահատկությունն այն է, որ սիրում են հետին թվով տուգանվել, ինքնատուգանվել, իրենք իրենց դեմ ցուցմունք տալ, ինքնաքննադատվել, ինքնա... «Թավշյա» դեմագոգիան հենց այդպիսին է լինում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ