ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է բանաստեղծություն: Այն ներկայացնում ենք ստորև:
Դիմակ դրեք հպարտ մարդիկ,
Որ լավ զգանք մարդ ու կնիկ,
Հազիվ ենք տիրել մեղրի կճուճին,
Թողեք վայելենք իկրան ու գինին:
Երեսուն տարի նյութեր գրեցի,
Ոչ մի կապիտալ չվաստակեցի,
Հիմա մի ճարով դարձել եմ իշխան,
Չեք թողնում ապրեմ փաշայի նման:
Թե շարունակեք ինձ քննադատել,
Ցուցում եմ տալու ձեզ պատին ծեփել,
Փռել եմ տալու ձեզ ասֆալտներին,
Կալանավորեմ, դառնաք իմ գերին:
Ինձ էլ հասկացեք, ես չեմ ասողը,
Մեռնի Լարիսան, հետո Սորոսը,
Ա՜խ մի ճար գտնեի, փախչեի Իջևան,
Իմ ինչին էր պետք՝ գայի Երևան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը