23 07 2020

Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված գրությամբ տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին։

Այս մասին տեղեկությունը տարածվել է ԱԺ պաշտոնական կայքում։

«ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ  ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից»,-ասված է գրության տեքստում:

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ գտնվել էին տարբեր գրություններ, որոնցով մի շարք պատգամավորների թեկնածուներ պարտավորվում էին ձայներ ապահովել, իսկ Գագիկ Ծառուկյանի որոշման դեպքում էլ հրաժարվել մանդատից: Նրանց թվում էր նաև Սերգեյ Բագրատյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ