RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը՝ կինոռեժիսոր, դերասան Տիգրան Քեոսայանն իր տելեգրամյան էջում անդրադարձել է կնոջ՝ ՀՀ իշխանություններին ուղղված գրառումից հետո նրա դեմ իրականացվող արշավներին։ Նա մասնավորապես գրել է.
«Իհարկե, ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ` ուղղված Հայաստանի ներկայիս իշխանություններին: Միգուցե ես պարզապես փոխեի «թքել» արտահայտությունը «ձեռքով հպվել» բառերով:
Կնոջս հրապարակմանը հաջորդող օրերին սոցիալական ցանցերում անդադար գրում են ինձ: Ոմանք ինձ հայհոյում են` իրենց տաղանդը ցուցադրելով, ոմանք պահանջում են ծեծել կնոջս, շտապ փոխել նրա ազգանունը, նույնիսկ ինչ-որ կայքում կազմակերպել են այս անհեթեթության համար ստորագրահավաք:
Այս ամենը միայն մի բանի մասին է խոսում: Երիտասարդ սորոսականները` Փաշինյանի գլխավորությամբ, արդեն հասցրել են ինչ-որ բան անել իմ հնագույն ժողովրդի մի մասի հետ: Հայ տղամարդիկ իմ պատանեկության տարիներին և հետագայում չէին կարող կնոջ հետ այդպիսի տոնով խոսել: Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը չէր կարող այդքան հիմար բառեր շրջանառել, որոնցում այդքան պարզորոշ նշմարվում էին վախկոտությունն ու դավաճանությունը: Որովհետև սեռահասուն հայ տղամարդը չէր կարող ֆինանսավորում ստանալ մի երկրից, որին նախկինում այնքան կտրականապես դեմ էր: Դա ինչ-որ առումով անարժան բան էր:
Այս ամենը կոմպենսացվում էր հսկայական զանգերով և նամակներով` ի աջակցություն Մարգարիտայի: Մարդիկ ցանկանում էին ստորագրել նրա ամեն մի բառի տակ:
Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես գրում եմ այս գրառումը` Մարգարիտային պաշտպանելու համար, շտապում եմ ձեզ տեղեկացնել՝ մի կին, որը կարողացավ այդքան դիպուկ ներկայացնել ճշմարտությունը ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների և Փաշինյանի կառավարության ստերի մասին, պաշտպանության կարիք չունի:
Երիտասարդության ուշադրությունը գրավելով իր այդ գրառմամբ՝ Մարգարիտան արդեն շատ բան արեց Հայաստանի ապագայի համար: Այն ապագայի համար, որը ներկայիս ռազմական իրողություններում կարող է և չգալ: Հիմարներին փրկել այլևս չես կարող, բայց խելոքները արդեն ճիշտ հասկացել են. Փաշինյանի մարտավարությունը, որը կոչված է ոչնչացնել հայ ժողովուրդի միասնականությունը, ազգային ինքնորոշման և աշխարհի միակ իսկական դաշնակցի կորուստը հանգեցրին հանրապետության գոյության իրական սպառնալիքի: Եվ այստեղ ընկերության մասին կեղծ խոսքեըը չեն օգնի, այստեղ արդեն անհրաժեշտ են գործողություններ:
Փաշինյանն ի վիճակի չէ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության: Նա դրա համար չի վերցրել իշխանությունը և զոմբիացնում է մարդկանց:
Միակ հույսը ներշնչում է հայկական ուժեղ բանակը, որը հասարակության մեջ արժանի հեղինակություն է վայելում: Բայց ես չեմ կարծում, որ երկու ճակատում տեղի ունեցող պատերազմը, որոնցից մեկը `թուրք-հայկականն է, ողջամիտների մոտ լավատեսություն է ներշնչում:
Մենք այլևս չենք խոսում մանր բողոքների և մեծ պահանջների մասին, մենք խոսում ենք հենց Հայաստանի ապագա գոյության մասին:
Կա՞ այդ ապագան Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ: Իմ կարծիքով՝ ոչ: Եվ ոչ միայն իմ կարծիքով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը