20 07 2020

Բացի Փաշինյանից, բոլորը ՀՀ-Ադրբեջան սահմանին բախումներն են քննարկում․ քաղաքագետ

Բացի Փաշինյանից, բոլորը ՀՀ-Ադրբեջան սահմանին բախումներն են քննարկում․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Երբ սահմանում լռում են թնդանոթները, գործի են անցնում դիվանագետները։ Ավելի ճիշտ՝ այդպես պետք է լինի։ Մանավանդ հիմա, երբ մեր տարածաշրջանում շատ կարևոր աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծվում։

Նայում եմ միջազգային լրահոսը, բոլորը հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական բախումներն են քննարկում։ Բոլորը, բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Ադրբեջանի ագրեսիայից արդեն շուրջ տաս օր է անցել, իսկ այլ երկրների ղեկավարներից Փաշինյանը միայն Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ է շփվել։ Այն էլ մամուլի առջև հնչեցրած իր խոսքում մոռացել է հիշատակել երկրի սահմանում ընթացող պատերազմի մասին։

Տավուշյան մարտերի աշխարհաքաղաքական հետևանքները հասկանալ է պետք ու հաշվարկել։ Մեր դիվանագիտության այս մեկուսացված և կրավորական վիճակը շատ է անհանգստացնում։ Ստորև ներկայացվող հոդվածում փորձել եմ այդ խնդիրներին անդրադառնալ և նաև մի երկու հուշում, թե ինչով է հիմա զբաղված թուրք-ադրբեջանական դաշինքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ