20 07 2020

Բաց տարածքներում դիմակ կրելը ուղղակի հանցագործություն է. Արամ Սարգսյան



Մեր երկրում անտեսում են մասնագետների կարծիքը, դրա համար էլ դիմակ են պարտադրում բոլորին; Այս մասին հուլիսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով այս ձևովիշխանությունը  փորձում է արդարացնել համավարակի հետ կապված իրավիճակը երկրում: Քաղաքական գործչի կարծիքով եթե առաջին օրվանից կառավարչական բոլոր միջոցները օգտագործեին, ապա հիմա այսպիսի պատկեր չէր լինի: Իսկ այս շոգին պարետը պետք է որոշում ընդունի, որ բաց տարածքներում դիմակ այլևս չկրեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ