16 07 2020

Հայկ Կոնջորյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանին

Հայկ Կոնջորյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանին

 Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը գրում է.

«Հենց նոր հերթական նամակներով դիմեցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին և 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։

Տեղեկացրեցի, որ այսօր, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը փաստացի սպառնացել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ աղետի հանգեցնելով ամբողջ տարածաշրջանը։

Նշեցի, որ Ադրբեջանի նման ահաբեկչական սպառնալիքները ուղեկցվում են վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ այս օրերին թիրախի տակ վերցնելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։

Կոչ արեցի գործընկերներիս խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը։

Առաջիկայում նաև հեռախոսազանգեր կունենամ առանձին պատվիրակությունների ղեկավարների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելու իրավիճակը և ցույց տալու Ադրբեջանի խայտառակ գործողություններն այս օրերին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ