Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ եղավ ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի վերջը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ արեց այդ հանձնաժողովը, բացի շոուից, ի՞նչ օգուտ տվեց պետությանն ու ժողովրդին: Կամ ի՞նչու չի գործում Ատելության խոսքի կանխարգելման հանձնաժողովը, դրա՞ վերջն ինչ եղավ, ա՜յ ձևապաշտներ...
Իբր գործ են անում ..
Արա ոնց եմ զզվում էդ ձևական պետականասիրությունից:
Մեր օրը՝
Դիմակ, ասվալտփռոցի, ապօրինի ձերբակալություն, տուգանք, անկապ լայվեր, փնթի ֆեյքեր, հայհոյանք, խորացող աղքատություն, պարալիզված կրթական պրոցես, համատարած հիասթափություն, ընկճախտ, ապագայի զրոյական կանխատեսելիություն...
Կեցցե՜ Նիկոլի Հայաստանը...
Եվ, իհարկե, դմփ-դմփ-հուււււււ...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը