ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Երբ ժամանակին զգուշացնում էի ,որ մեր Հայրենիքի սպառնալիքը պանթուրքիզմն է, որ Էրդողանն ու Ալիևը Բաքվում ռազմական շքերթ են կազմակերպում, որ անթույլատրելի է հրաժարվել Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի օրակարգերից Փաշինյանի իշխանությունն Ալիևին կառուցողական էր համարում, իսկ Արցախի հերոսներին դավադիր ուժեր`հասարակությանը բաժանելով սևերի և սպիտակների:
Գոնե հիմա հասկացեք ,որ Ադրբեջանի սուլթանին նորմալ համարելն ու հասարակութանը հեղափոխական ու հակահեղափոխական բաժանելը լավ տեղ չի տանելու:Հերիք է արտաքին սպառնալիքը թողած պայքարեք ընդդիմախոսների դեմ: Փառք մեր հերոսական բանակին: Հայկը հաղթելու է Բելին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը