13 07 2020

Սերգեյ Լավրովը Բաքվին և Երևանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

Սերգեյ Լավրովը Բաքվին և Երևանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվին եւ Երևանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Երկուշաբթի Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Երեւանից եւ Բաքվից իր գործընկերների հետ: «Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրումը: Սերգեյ Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկությունները»,- նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում: .

«Ընդգծվել է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի եւ Երեւանի հետ շփումներում՝ ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Բացի այդ, հաղորդագրությունում նշվել է, որ ռուսական կողմից ընդգծվել է այն կարեւորությունը, որպեսզի Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատման հարցում եւ խուսափեն հայտարարություններից եւ քայլերից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ առաջացնել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ