13 07 2020

Ադրբեջանը մինչև հիմա պարբերաբար հրետակոծությունը վերսկսում է. Դավիթ Տոնոյան



Երեկ՝ հուլիսի 12-ին, ժամը  12.30-ին մեր դիրքերից մեկին մոտենում է ՈՒԱԶ ավտոմեքենա, որտեղից անհասկանալի պատճառներով զինծառայողներ են դուրս գալիս և սկսում են շարժվել դեպի մեր դիրքը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Դիրքը գտնվում է ՀՀ տարածքում, ՀՀ սահմանի վրա: Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, նրանք վերադասին զեկուցելուց հետո ստանում են հրահանգ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ աշխարհագրական դիրքին չտիրապետելու պատճառով, կոչ են անում լքել տարածքը, որն իրականացվում է: Թողնելով ավտոմեքենան, ադրբեջացի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը: Դրանից հետո սկսվում է 82 մմ-անոց ականանետներով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք, ինչը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով: Հակառակորդը կրելով կորուստներ՝ նահանջել է»,-ասաց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ