10 07 2020

Իմ կյանքի փորձը ցույց է տալիս, որ «գործդ արա, քեզ կգնահատեն» մոտեցումը չի աշխատում․ Քոչարյան



Մարդիկ ինձ նայում են որպես ճգնաժամային կառավարչի։ Ճգնաժամային կառավարչի ճակատագիրն այն է, որ երբ վիճակը վատանում է իրեն հիշում են, սկսում են հույսեր կապել, երբ վիճակը լավ է, ասում են մի քիչ խիստ է, ոնց որ մեզ շատ է անհանգստացնում, բոլորին աշխատացնում է։ Այս մասին աջակիցների և համակիրների հետ հեռավար հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես մի մոտեցում էի որդեգրել և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում նախագահ լինելու ժամանակ՝ գործդ արա, արածիդ մասին քիչ խոսիր, ժողովուրդը կգնահատի։ Պարզվում է՝ այդպես չէ, կարող է նաև չգնահատել, հատկապես ժամանակակից աշխարհում, երբ բովանդակության մեջ  խորանալու ինչ-որ բան գնահատելու մարդիկ ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ ժամանակ ունեն, բայց սա է իրականությունը։ Այն մոտեցումով, որը ես որդեգրել էի այն ժամանակներում, այսօր քաղաքականությամբ զբաղվել ուղղակի անհնար է։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ