Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են, երբ ասում են, թե իրենց համար վարակի տարածման կանխումը առաջնահերթություն է:
Դուք ստախոս եք: Եթե դա լիներ կարևոր, ապա դիմակ կրելը կլիներ առաջնային խնդիր: Իսկ այն բացահայտ փաստը, որ դիմակ կրող մարդուց ոստիկանությունը պահանջում է անձնագիր և չունենալու դեպքում բերման է ենթարկում ոստիկանություն, վարակի տարածում իրականացնելու վառ օրինակ է:
Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը:
Դուք ոստիկանների վրա պահանջ եք դրել, որ յուրաքանչյուրն օրական առնվազն 10 տուգանք պիտի բերի:
ՍՏԱԽՈՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
***
Դիտեցի ոստիկանության տարածած տեսանյութը, որտեղ անհարկի բերման ենթարկված աղջիկն ասում է, որ արհամարհած ունի օրենքը...
Իսկ ի՞նչ էիք ակնկալում այդ աղջկանից:
Քաղաքական իշխանությունը բացահայտ արհամարհած ու թքած ունենալով Սահմանադրության և ողջ օրենսդրության վրա մի՞թե այլ սպասելիք պիտի ունենար:
Այդ աղջկան քննադատելու իրավունք չունեն իշխանական այրերն ու նրանց աջակիցները: Այդ աղջկան կարող եմ քննադատել ես: Կարող եմ և դատապարտում եմ օրենքն արհամարհած ունեցող ցանկացած անձի, բայց կրկնում եմ, իրավական պետությունն ապականած հանցագործ քաղաքական իշխանությունն ու նրանց պաշտպանողներն իրավունք չունեն նույնիսկ դժգոհելու այդ աղջկա վերաբերմունքից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը