07 07 2020

Պատվիրատուի հրահանգն է՝ ամեն գնով աջակցել Թուրքիային ՌԴ դեմ պայքարում․ Ղազինյան

Պատվիրատուի հրահանգն է՝ ամեն գնով աջակցել Թուրքիային ՌԴ դեմ պայքարում․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավը սկսվեց իշխանափոխության հաջորդ օրվանից, երբ վարչապետի պաշտոնում նշանակված Նիկոլ Փաշինյանն իր առաջին որոշումներից մեկով զրկեց Վեհափառ Հայրապետին պետական անվտանգությունից։

Ճանապարհն այլևս բաց էր և անմիջապես դրանից հետո աղանդավորների ու օտարերկրյա գործակալների թիրախում հայտնվեց և ֆիզիկական հարձակման ենթարկվեց Կաթողիկոսի անձն ու Վեհարանը։ հարկ է նշել, որ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում ՈՉ ՄԻ ԶԱՎԹԻՉ չի ոտնձգել Առաքելական եկեղեցու դեմ և ոչ մի թշնամու ոտք չի մտել Վեհարան։ Բայց հայի տականքը անկրկնելի է, նա կանի այն ամենը, ինչ չի արել ոչ մի թշնամի։ Հայերին հնարավոր չէ հաղթել, Հայերին պետք է պառակտել, հանել իրար դեմ, և նրանք իրենց ձեռքով կանեն այն, ինչ չի հաջողվել անել թշնամուն։

Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ Փաշինյանի սկսած պայքարը, ինչու՞ առաջին թիրախում հայտնվեց Վեհափառը։

Պատասխանը շատ պարզ է. Նիկոլին իշխանության բերած աղանդավորական կառույցներն ու ազգությամբ հայ, բայց էությամբ անհայրենիք, անարժեք ու որկրամոլ գլոբալիստներն իրենց գլոբալ ծրագրերի իրականացման ճանապարհին պետք է վերացնեին հիմնական խոչընդոտը՝ կրոնը, հոգևորը, հայության սակրալ հիմքն ու հայկականության բազային շտեմարանը։

Սակայն առաջին փուլում տապալվեցին, քանի որ նույնիսկ գտնվելով էյֆորիկ թմրածության գագաթնակետին, մեր հասարակությունը արգելափակեց և խափանեց հայկական ինքնության դեմ հյուսված այդ դավադրության առաջին ագրեսիվ փորձը։

Սակայն աղանդավորներն ու ազգությամբ հայ գլոբալիստները չէին կարող հրաժարվել իրենց ռազմավարական ծրագրերից ու նպատակներից, քանի որ սրան նախապատրաստվել էին շատ երկար, ծախսել էին պատվիրատուների տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Տապալելով ծրագրի առաջին փուլը, նրանք ձեռնամուխ եղան երկրորդ՝ ավելի խորքային ու երկարաժամկետ փուլին, այն է մեր երեխաներին զրկել Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմությունը ուսումնասիրելու, Եկեղեցու ազգապահպան և պետականաշինական նշանակությունը ընկալելու հնարավորությունից։

Հաշվի առնելով պատվիրատուի պահանջն ու «հեղափոխականների» պարտավորվածությունը ամեն գնով կատարել պատվիրատուի կողմից իրենց առջև դրված խնդիրը, նրանք ուղղակի պարտավոր են, նույնիսկ իրենց կյանքի գնով, կատարել պատվիրատուի պահանջը՝ չեզոքացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերն ու նշանակությունը Հայկական հասարակական և քաղաքական կյանքի կազմակերպման գործում։

Իսկ պատվիրատուն արդեն հնչեցրել էր գլխավոր ուղենիշային հրահանգը. ամեն գնով ԱՋԱԿՑԵԼ ԹՈԻՐՔԻԱՅԻՆ Ռուսաստանի դեմ պայքարում . . .»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ